Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել

Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
12.02.2021 | 16:06

Աթենքում Պարսից ծոցի մի քանի երկրների պաշտոնյաներ և ԱԳ նախարարներ այսօր հանդիպում են անցկացնում: Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար՝ հաղորդում է Associated Press-ը:

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով նրանց է միացել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ:

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ